«Կեր, աղոթիր, սիրիր». Ռազիգրաեւը հեռուստադիտողին ծանոթացրել է Տաթեւի, Ջերմուկի, Դիլիջանի գեղեցկության հետ (վիդեո)

13:34   14 մայիսի, 2021

Անդրեյ Ռազիգրաեւը «Отпуск без путевки» ճամփորդական շոուի ընթացքում մեկնել էր Հայաստան, ուր բացի Երեւանից՝ ցույց է տվել Տաթեւի, Դիլիջանի եւ Ջերմուկի գեղեցկությունը։

«Համեղ ուտելիք, ժպտերես մարդիկ, բազմադարյա իմաստություն ու կենցաղի զարմանալի թեթեւություն։ Վայր, ուր ծնվում են լավագույն ըմպելիքներն ու գործվում են հեքիաթային գորգեր։ Գեղատեսիլ լեռնային բնապատկերներ, հինավուրց տեսարժան վայրեր ու հյուրընկալ բնակիչներ։ Այս ամենը Հայաստանն է»,- ասված է տեսանյութի մեկնաբանություններում։

Հաղորդավարը նստել է «Տաթեւեր» ճոպանուղի, փորձել Ջերմուկի բուժիչ պրոցեդուրաներն ու շրջել Դիլիջանի ամենակոլորիտային շրջաններից մեկում։

Հայաստանին նվիրված թողարկումը ստացել է «Կեր, աղոթիր, սիրիր», եւ հաղորդավարի խոսքով՝ «օրինակելի ծրագիր է այս երկրում զբոսաշրջիկների գործողությունների համար»։ «Փակ սահմանները քեզ համար Հայաստանը բացահայտելու եւս մի առիթ են»,- եզրափակել է Ռազիգրաեւը։

«Отпуск без путевки» նախագիծը «МУЗ ТВ»-ի եթերում հեռարձակվում է 2018թ․-ի ապրիլից։ Հաղորդավար Անդրեյ Ռազիգրաեւն ուսումնասիրում է ու պատմում երկրների մշակույթի, սովորույթների, զբոսաշրջային պոտենցիալի մասին։ Յուրաքանչյուր վայրում թոփ 5 տեսարժան վայրերի ցանկ է կազմվում, որոնք այցելելը պարտադիր է։

 



© NEWS.am STYLE