Մադամ Տյուսոյի թանգարանն արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի արձանները տեղափոխվել է «Հոլիվուդի» զոնա

17:49   14 մայիսի, 2021

Մադամ Տյուսոյի թանգարանն արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի արձանները տեղավորել է էքսպոզիցիայում, որը նվիրված է Հոլիվուդի հայտնիներին, հայտնում է CNN-ը։ 

Լոնդոնյան թանգարանի ղեկավար Թիմ Ուոթերզը հայտարարել է, որ այդ ժեստով իրենք միայն ցույց են տվել, որ տեղյակ են շոու-բիզնեսի նորություններին։ «Միշտ ուշադրությամբ հետեւելով աստղերի նորություններին՝ մենք տեղափոխել ենք արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի արձանները, որպեսզի դրանք միանան իրենց հոլիվուդյան ընկերներին, ինչն արտացոլել է նրանց նոր կարգավիճակը համաշխարհային արենայում»,- նշել է Թոմ Ուոթերզը։

Այժմ արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի արձանները գտնվում են նույն վայրում, ինչ մոմե Ջորջ Քլունին եւ Դեւիդ Բեքհեմը։

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին ամուսնացել են 2018թ․-ին։ 2019թ․-ի մայիսին ծնվել է նրանց որդին՝ Արչին։ Նախորդ տարվա հունվարին նրանք հայտարարել են թագավորական պարտականություններից հրաժարվելու եւ ֆինանսապես անկախ դառնալու մասին, իսկ ավելի ուշ տեղափոխվել են ԱՄՆ։



© NEWS.am STYLE