Իվան Ուրգանտը պատասխանել է իր շոուն փակելու Ժիրինովսկու սպառնալիքին

18:43   14 մայիսի, 2021

Հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը պատասխանել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու սպառնալիքին փակել «Вечерний Ургант» շոուն, որը հեռարձակվում է ռուսական «Առաջին ալիքով»։ Շոումենը եթերում հեգնել է, որ քաղաքական գործիչը հայտնի է մեկնաբանությունների լրջությամբ եւ չի արտահայտվում միայն ուշադրւթուն գրավելու համար։

«Դուք չեք կասկածում, որ սա մեր նախավերջին հանդիպումն է։ Առհասարակ։ Խնդիրն այն է, որ պարզվում է՝ «Вечерний Ургант» հաղորդման օրերը հաշված են։ Մենք կանգնած ենք փական շեմին, եւ դա տեղի է ունեցել ոչ մեր կամքով։ Կարծում եմ՝ հրաշալի հասկանում եք, մենք ինքներս մեզ չինք փակի»,- հանդիսատեսին դիմել է Ուրգանտը։

Ապա էկրանին է հայտնվել Ժիրինովսկու պահանջի մասին լուրը։ Դրանից հետո հաղորդավարը փոխել է տոնն ու ծաղրել Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի պահանջը։ «Եթե ժիրինովսկին ինչ-որ բան ասում է, մենք գիտենք, որ դատարակ խոսքեր չեն։ Այդ մարդը պարզապես անհեթեթություն չի ասի՝ իր նկատմամբ ուշադրություն գրավելու համար»,- հավելել է Ուրգանտը։

Հաղորդավարը նաեւ արձագանքել է քաղաքական գործչի խոսքերին այն մասին, որ իր հումորը «թույլ» է։ «Նա իրավունք ունի այդպես ասելու, քանի որ երկար տարիներ գլխավորում է Պետական դումայի՝ հումորի եւ թուլության կոմիտեն։ Ի դեպ, նա կոմիտում միայնակ է»,- նկատել է շոումենը։ Ուրգանտը եզրափակել է, որ Ժիրինովսկին համաձայնել է մայիսի 14-ին գնալ հաղորդմանը՝ անցկացնելու հեռուստաշոուի «հանդիսավոր փակումը»։

Ավելի վաղ Ժիրինովսկին սպառնացել էր փակել հաղորդումը, երբ Ուրգանտը հաղորդման եթերում կատակել էր նրա մասին։ Ուրգանտն ու Դմիտրի Խրուստալեւը քաղաքական գործչի եւ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի հարաբերությունները համեմատել էր «ընտենական զույգի» եւ «պլացքարտ վագոնի երկու հարկերի» հետ։

 



© NEWS.am STYLE