«Անհրաժեշտ հնարք». «НТВ»-ով կցուցադրեն «Поедем, поедим» հայտնի նախագծի թողարկումը Հայաստանից

14:59   14 մայիսի, 2021

«Поедем, поедим!» նախագծի նոր թողարկումը եթեր կհեռարձակվի շաբաթ օրը «НТВ» հեռուստաալիքով։ Հաղորդավարներ Գաբրիելա դա Սիլվան եւ Ֆեդերիկո Արնալդին կկիսվեն Հայաստանի իրենց ուղեցույցներով եւ կպատմեն, թե ինչով զբաղվել Սեւանում, ինչու է պարտադիր հարկավոր Ջերմուկ գնալ, ինչ հուշանվերներ բերել Երեւանից եւ որտեղ ամենից համեղ կկերակրեն։

Հայաստանի հյուրերը նաեւ «խուրջին» կպատրաստեն ամենահայտնի խոհարար-բլոգերներից մեկի՝ Ժորժի հետ։ Ֆեդերիկոն Հայաստան մեկնելուց առաջ պատմել է «անհրաժեշտ հնարքի» մասին։

View this post on Instagram

A post shared by «Поедем, поедим!» на НТВ (@poedempoedim_official)

«Երբ Երեւանում կհայտնվեք լեգենդար «ԳՈւՄ» շուկայում, համոզված եղեք, որ ձեր որովայնը բավական դատարկ է, որ կարողանաք փորձել ամենն, ինչով տեղի վաճառողներն առատորեն կհյուրասիրեն ձեզ։ Ե՛վ կկերակրեն, ե՛ւ կխմեցնեն։ Ֆեդերիկոն իր օրինակով է ցուղադրում, որ հրաժարվել հնարավոր չէ»,- ասված է տսանյութի նկարագրությունում, որում հաղորդավարը շուկայում օղի է փորձում։



© NEWS.am STYLE