«Ու թող ամբողջ աշխարհը սպասի». Տաթեւ Հովակիմյանի լուսանկարը

18:12   14 մայիսի, 2021

Դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին ծաղկային պրինտով զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Տաթեւն արձակել է մազերը, բարձրակրունկներ ընտրել։ Կերպարն ամբողջացնում է կոշիկի գույնի պայուսակը։ «Ու թող ամբողջ աշխարհը սպասի…»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրերս տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ զգեստ էր կրում, որը համադրել էր երկարաճիտների հետ։ Տաթեւն արձակել էր մազերն ու նախընտրել էր բնական շպար։ Մեկնաբանությունների հատվածում նա մեջբերում էր կատարել․ «Հետ նայիր ու տես, թե որքան ես ինձ պետք: Տես իմ երկար գիշերների ձգվող արթնությունը, Չենք հանդիպի այլևս,մեր միջև հեռավորությունն է՝ Մի կյանքից ավել ձգվող,մի կյանքից ավել ձգվող... Ռումի»։ Հետեւորդները դրական խոսքեր են գրել․ «Անասելի պարզ ու սիրուն»։



© NEWS.am STYLE