Ոճային կերպարներում․ Իլոն Մասկի մայրը նկարահանվել է «Elle»-ի ղազախական տարբերակի համար

19:31   14 մայիսի, 2021

73-ամյա Մեյ Մասկը դարձել է «Elle» ամսագրի ղազախստանյան տարբերակի հերոսը, որի էջերում հայտնվել է ոճային կերպարներում։

View this post on Instagram

A post shared by Maye Musk (@mayemusk)

Մասկը, մասնավորապես, կրել է նյույորքյան Tibi ապրանքանիշի վանդակավոր պիջակն ու սպիտակ դասական վերնաշապիկը, իսկ շապիկին հայտնվել է Sportmax-ի կերպարով եւ Ralph Masri-ի զարդերով։ Նկարահանման հեղինակը Նյու Յորքից ղազախ լուսանկարիչ Ռոման Վարլամովն է։

View this post on Instagram

A post shared by Maye Musk (@mayemusk)

«Իսկ ինչպիսին եք դուք այսօր։ Կադրեր մեր նոր համարից հրաշալի Մեյ Մաքսի մասնակությամբ»,- գրում է Elle-ը ֆոտոշարքից հրապարակված լուսանկաների մեկնաբանություններում։

View this post on Instagram

A post shared by Maye Musk (@mayemusk)

Նախօրեին Մասկը կադրեր էր հրապարակել ֆոտոշարքից, որն արվել է L’Officiel-ի համար «Կին, որը ծրագիր ունի» գրքի պատվին, որում նա նկարագրել է ինժեներ Էրոլ Մասկի հետ բռնի ամուսնությունը։



© NEWS.am STYLE