Անաստասիա Վոլոչկովան առաջին անգամ ցուցադրել է սիրեցյալին

23:09   14 մայիսի, 2021

Ռուսական բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան առաջին անգամ հրապարակավ ներկայացրել է իր սիրեցյալին, որի անունն Օլեգ է։ Տեսանյութը հրապարակվել է Premier հարթակում։

Վոլոչկովան արդեն խոստովանել է, որ հարաբերությունների մեջ է, սակայն ընտրյալին երբեք չի բացահայտել։ Ավելի վաղ Instagram-ի իր էջում նա հրապարակել էր լուսանկարներ համատեղ հանգստից, բայց կարելի էր նկատել միայն նրա սիրեցյալի ձեռքերը, ոտքերը կամ մեջքը:

Տեսանյութում Վոլոչկովան սկզբում մենակ է նստած, բայց հետո հրավիրել է Օլեգին։ «Ինն ու կես ամիս այս հրաշալի տղամարդու հետ ինձ կապում են հարաբերությունները։ Մենք Օլեգի հետ բազմաթիվ վեճեր ենք ունեցել, բաժանվել ենք, ապա նորից միացել։ Ես ընդհանրապես շատ բարդ մարդ եմ, ես հրաբուխ եմ: Ինձ հետ կյանքն ասես հրաբխի վրա լինի։ Դեռ պետք է նաեւ հանդուրժել իմ արվեստը։ Իսկ Օլեգին դուր չի գալիս այն», - պատմել է Վոլոչկովան։

Օլեգը կիսվել է բալետի պարուհու հետ հարաբերությունների մանրամասներով․ «Նաստյան իրականում շատ զգացմունքային մարդ է, եւ ես նույնիսկ ինքս չգիտեմ, թե որքան ժամանակ կարող եմ հանդարտեցնել այդ հույզերը»:

Անաստասիա Վոլոչկովան երկուսուկես տարի հանդիպել է օլիգարխ Սուլեյման Կերիմովի հետ։ Զույգը բաժանվել է 2003 թվականին։ 2007թ․-ին ամուսնացել է գործարար Իգոր Վդովինի հետ, սակայն հետագայում հայտարարել է, որ հարսանիքը կեղծ էր եւ ամուսնությունը պաշտոնապես գրանցված չի եղել:



© NEWS.am STYLE