Բնական․ Դիանա Տոնոյանի լուսանկարը

20:42   14 մայիսի, 2021

Դիմահարդար Դիանա Տոնոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են հանգստի ընթացքում։ Դիանան սեւ տաբատ է կրում սպիտակ շապիկ։ Նա սպորտային կոշիկներ է նախընտրել։ Դերասան Բեն Ացետիսյանի կինը հավաքել է մազերը, իսկ արտահայտիչ շպարն ընդգծել է գեղեցկությունը։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Դիանան պատկերված էր ամուսնու՝ դերասան Բեն Ավետիսյանի հետ։ Զույգը դասական կերպարում էր։ Դիանան հրապարակումը չէր մեկնաբանել, սակայն օգտատերերը գեղեցիկ զույգին հաճոյախոսություններ էին արել. «Միշտ փայլեք երջանկությունից», «հիանում եմ ձեզանով»։



© NEWS.am STYLE