Անահիտ Կիրակոսյանն՝ առանց շպարի

21:42   14 մայիսի, 2021

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում բնական կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում դերասանուհին բաց վարդագույն բլուզ է կրում։ Անահիտ Կիրակոսյանն արձակել է մազերն ու շպարված չէ։ Մեկնաբանությունների հատվածում երիտասարդ մայրիկը նշել է, որ կադրերն արվել են «Անուշ» ներկայացումից հետո եւ շնորհալություն է հայտնել ջերմ արձագանքի համար։ Դերասանուհու ձեռքին ծաղկեփնջեր են։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին եւ նրա ամուսինը ջերմ գրկախառնված էին։ Ամուսինը մեղմ համբուրում էր կնոջը։ Անահիտը կրում էր բաց երկնագույն զգեստ։ Նրա վարսերն արձակված էին, առանց շպարի էր, իսկ ձեռքերում շքեղ ծաղկեփունջ էր։ Հրապարակմանը կից տաղանդավոր դերասանուհին գրել էր․ «Սեր»։



© NEWS.am STYLE