Թողարկվել է «Աննա Բոլեյն» սերիալի առաջին թրեյլերը․ գլխավոր դերում հանդես է եկել սեւամորթ դերասանուհի (վիդեո)

12:11   15 մայիսի, 2021

Վերջերս բոլորն ակտիվորեն քննարկում էին «Բրիջերտոններ» սերիալի դերասանական կազմը, որտեղ թագուհի Շարլոտային մարմնավորել է սեւամորթ դերասանուհի եւ «Աննա Բոլեյն» մինի սերիալը, որտեղ գլխավոր դերը նույնպես կկատարի աֆրոամերիկուհի՝ Ջոդի Թըրներ-Սմիթը: Այժմ հնարավորություն կա տեսնելու, թե ինչպես է աղջիկը հաղթահարել պատմական անձի մարմնավորումը: Համացանցում հայտնվել է սերիալի առաջին թրեյլերը։ Այն բաղկացած կլինի երեք սերիայից։ Գործողությունը կծավալվի 1536 թվականին՝ Աննայի մահապատժին նախորդող ժամանակաշրջանում: Պրեմիերայի ամսաթիվը դեռեւս հայտնի չէ։

Աննա Բոլեյնն Անգլիայի թագավոր Հենրի VIII-ի երկրորդ կինն էր եւ իշխող երկրորդ թագուհու՝ Եղիսաբեթ I-ի մայրը:

Ժամանակակիցները, որոնք նկարագրում էին Աննայի արտաքինը, միաձայն համակարծիք էին նրա գրավչության հետ կապված՝ չնայած մաշկի մուգ գույնին։

Աննան չկարողացավ ամուսնուն նվիրել երկար սպասված ժառանգորդին, ինչից օգտվեցին նրա հակառակորդները՝ նրան զրպարտելով ու մեղադրելով դավաճանության մեջ։

1536 թվականի մայիսի 17-ին Աննա Բոլեյնին մահապատժի ենթարկեցին գլխատմամբ, որով Հենրի VIII-ը ողորմությամբ փոխարինեց խարույկի վրա այրումը։



© NEWS.am STYLE