Ծաղկային պրինտով զգեստները՝ 2021-ի ամռան թրենդ. look-եր` հայտնիների զգեստապահարաններից (ֆոտո)

17:05   15 մայիսի, 2021

Ծաղկային պրինտով զգեստներն այս սեզոնին ձեր զգեստապահարանի ամենաակտուալ բաղադրիչները կարող են լինել: Այդպիսի զգեստները 2021-ի ամառային թրենդների ցուցակում առաջատարներից են, թեեւ կարելի է վստահ ասել, որ հագուստի վրա ծաղիկները միշտ են թրենդային ու գեղեցիկ նայվում:

Ծաղկային պրինտի յուրահատկություններից է, որ այն ունակ է ոչ միայն բարձրացնել տրամադրությունն ու ստեղծել ձեր շուրջ ամառային վառ աուրա, այլեւ կոծկել մարմնի թերություններն ու ավելի ինքնավստահ դարձնել:

Ծաղկային պրինտով զգեստները կարող եք կրել, ինչպես առօրյայում, ծովափին, աշխատավայրում, այնպես էլ՝ հարսանիքների եւ այլ միջոցառումների ժամանակ. կախված աքսեսուարներից՝ կստանաք համապատասան look-ը:

NEWS.am STYLE-ը 2021-ի թրենդները կրկին ներկայացնում է հայ հայտնիների «զգեստապահարաններից»: Լուսանկարները վերցված են նրանց ինստագրամյան էջերից:



© NEWS.am STYLE