Ռոբերտ Դե Նիրոն նկարահանումների ժամանակ լուրջ վնասվածք է ստացել

14:36   15 մայիսի, 2021

Դերասան Ռոբերտ Դե Նիրոն վնասել է ոտքը Ամերիկյան Օկլահոմա նահանգում, որտեղ մասնակցում է նկարահանումներին, գրում է TMZ-ը: Միջադեպը կապ չի ունեցել նկարահանման գործընթացի հետ։

Դե Նիրոն Լեոնարդո Դի Կապրիոյի հետ միասին նկարահանվում է Մարտին Սկորսեզեի «Ծաղկավոր լուսնի սպանողները» ֆիլմում։ Վնասվածքից հետո դերասանը վերադարձել է Նյու Յորք։

«Ծաղկավոր լուսնի սպանողները» ֆիլմը հիմնված է Դեւիդ Գրաննի գիտահանրամատչելի գրքի վրա՝ Օկլահոմայում 20-ական թվականների սպանությունների շարքի մասին։ Ֆիլմը պետք է մեծ էկրան բարձրանա տարեվերջին կամ 2022 թվականի սկզբին։



© NEWS.am STYLE