«Պայուսակիս մեջ եղել են փաստաթղթեր, թանկարժեք իր»․ գողացել են Սաթենիկ Հազարյանի պայուսակը (վիդեո)

15:00   15 մայիսի, 2021

Դերասանուհի, հաղորդավարուհի Սաթենիկ Հազարյանն իր միկրոբլուգում տեսանյութ է հրապարակել, որում ահազանգել է՝ երեկ երեկոյան մեքենայից գողացել են իր պայուսակը։

View this post on Instagram

A post shared by Satenik Hazaryan official (@satenik.hazaryan)

Սաթենիկը բոլոր հետեւորդներին խնդրել է տարածել ինֆորմացիան եւ որեւէ տեղեկության դեպքում կապ հաստատել իր հետ։

«Երեկ երեկոյան մեքենայի միջից գողացել են պայուսակս։ Դրա մեջ եղել են փաստաթղթեր, շատ կարեւոր թանկարժեք իր, որն ինձ համար թանկ է։ Ինձ շատ անհրաժեշտ է գտնել պայուսակս, ունեմ բոլորիդ օգնության կարիքը»,– իր խոսքում ասել է դերասանուհին՝ հրապարակելով գողացված պայուսակի լուսանկարը։



© NEWS.am STYLE