Եկատերինա Վառնավան բացահայտել է Comedy Woman-ից հեռանալու իրական պատճառները

15:47   15 մայիսի, 2021

36-ամյա ռուս դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Վառնավան առաջին անգամ արտահայտվել է TNT հեռուստաալիքի Comedy Woman շոուից հեռանալու մասին: Նախօրեին աստղը դարձել է Comedy Club-ի հաղորդման հյուրը, որտեղ Պավել Վոլյան եւ Գարիկ Խարլամովը գեղեցկուհու համար խաչաձեւ հարցաքննություն են կազմակերպել։ Եկատերինայի խոսքով՝ Comedy Woman-ին մի քանի տարի մասնակցելուց հետո ինքը ցանկացել է իրեն փորձել այլ ժանրերում։

«Այնպես է ստացվել իմ կյանքում, որ Comedy Woman-ն ավարտվեց։ Եվ իմ կյանքում սկսվեց կենդանիների հետ էպոպեան: Ես ավարտեցի մարմնավաճառների եւ էսկորտով զբաղվող կանանց մարմնավորումը։ Հիմա ես անցել եմ կենդանիներին», - խոստովանել է դերասանուհին ։

«Կատյա, ես գիտեմ, թե ինչու ընտրեցիր այդ ուղղությունը։ Եկատերինան մասնակցել է «Орел и решка» շոուի նկարահանումներին, որի ժամանակ նա մի քանի օր ապրել է կոլումբիացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի տանը», - հիշեցրել է Խարլամովը:

Աղբյուրը՝ Экспресс газета



© NEWS.am STYLE