«Полдома нафиг». Գարիկ Խարլամովը նշել է Քրիստինա Ասմուսի հետ ամուսնալուծության գինը

16:39   15 մայիսի, 2021

Հայտնի հումորիստ Գարիկ Խարլամովը վախենում է թատրոն գնալուց, քանի որ նրա նախկին արշավը դեպի բարձր արվեստի տաճար սկսել է իրադարձությունների գործընթաց, որն ի վերջո ավարտվել է սիրելիի հետ հարաբերությունների փլուզմամբ եւ ունեցվածքի բաժանմամբ:

Հումորիստը պատմել է դերասանուհի Քրիստինա Ասմուսի հետ իր ամուսնալուծության մասին՝ ակնարկելով թատրոնում նրա աշխատանքին։ Խարլամովը չի մոռացել նշել, թե ինչ գին է նա ստիպված եղել վճարել այդ բաժանման համար:

«Ինձ համար վտանգավոր է թատրոն գնալը։ Ես գնացի․ յոթ տարի եւ վերջ: Տան կեսը կորավ։ Այնպես որ, ամեն ինչ գեղեցիկ էր սկսվել», - հումորիստի խոսքը մեջբերում է Teleprogramma.pro-ն՝ վկայակոչելով Comedy Club ծրագրում նրա ելույթը։

 

Աղբյուրը՝ 5канал



© NEWS.am STYLE