Ռեգինա Տոդորենկոն դիմել է լիպոսակցիայի․ նա կիսվել է արդյունքով

10:08   16 մայիսի, 2021

Հայտնի ռուս հաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոն վիրահատվել է՝ չնայած ոչ այնքան լուրջ, որքան ամուսնունն էր։ Աստղը լիպոսակցիա է արել։ Եւ, չնայած այն հանգամանքին, որ շատերը համոզված են՝ հայտնի հաղորդավարուհու կազմվածքը  պարզապես կատարյալ է, նա, ըստ երեւույթին, դժգոհ է։

Իր Instagram-ի Stories բաժնում Տոդորենկոն ցույց է տվել, թե մարմնի որ հատվածին արվել միջամտությունը։ Պարզվել է, որ ճարպային կուտակումները հեռացրել են ազդրերից։ Բարեբախտաբար, վիրահատությունն անցել է գրեթե անցավ եւ հիվանդասենյակում արված հոլովակում հեռուստահաղորդավարուհին լայն ժպտում է:

«Մեկ ժամ եւ ամեն ինչ ներծծվում է։ Ասեմ՝ անցավ վիրահատություն է», - խոստովանել է Վլադ Տոպալովի կինը։

Աղբյուրը՝ 5 канал



© NEWS.am STYLE