Հրապարակվել է «Մոխրոտիկը» ֆիլմի չեզոք սեռի փերի-կնքամոր՝ Բիլլի Փորթերի առաջին լուսանկարը

20:03   15 մայիսի, 2021

Այն մասին, որ իր էպատաժային կերպարներով հայտնի դերասան եւ ԼԳԲՏ ակտիվիստ Բիլլի Փորթերը նկարահանվելու է «Մոխրոտիկի» նոր Էկրանավորման մեջ, հայտնի է դարձել դեռ 2019 թվականի հոկտեմբերին: Այդ ժամանակ էլ հայտարարվեց, որ սեւամորթ դերասանը մարմնավորելու է փերի-կնքամորը, որը, նրա կարծիքով, չեզոք սեռի է պատկանում։ Եվ ահա, վերջապես հայտնվել է նրա առաջին կադրը եւ նոր ռեինկառնացիան:

Sony կինոստուդիայի ֆիլմում գլխավոր դերը, որի իրավունքը գնել է Amazon Prime սթրիմինգային ծառայությունը, կխաղա Կամիլա Կաբեյոն: «Նոր սերնդի համար դասական հեքիաթը» էկրաններին կհայտնվի 2021 թվականի աշնանը:

Աղբյուրը՝ Deadline

Լուսանկարները՝ EW



© NEWS.am STYLE