«Ու՞մ ես ուզում գայթակղել»․ Բուզովան էրոտիկ լուսանկար է հրապարակել

22:08   15 մայիսի, 2021

Երգչուհի Օլգա Բուզովան չի դադարում անհանգստացնել երկրպագուների մտքերն ու սրտերը: Նրանք դեռ չեն հասցրել ուշքի գալ սիրելի աստղի վերջին հոսպիտալացումից, հեռուստահաղորդավարուհին կրկին հուզել է բաժանորդներին։ Այս անգամ, արդեն ավելի հաճելի առիթով։

Instagram-ի իր էջում հայտնի աստղը հրապարակել է նոր լուսանկարը, որտեղ նա կերպարանք է ընդունել մերկ՝ կուրծքը հազիվ ծածկելով թեթեւ շարֆով: Սակայն, շատ հետեւորդներ մեղադրել են Բուզովային՝ ուշադրություն գրավելու փորձի մեջ։

«Ահա այսպիսի լուսանկարներից հետո սկսում եմ մտածել, որ կարելի է քեզ չհետեւել։ Ես հարգում եմ քեզ այն բանի համար, ինչին հասել ես, բայց սա փլեյբոյի լուսանկար է», «Ու՞մ ես ցանկանում գայթակղել», «Եկեք բոլորս միասին այլեւս չհետեւենք հայփի սիրահարին», «Վերջին արցունքներից հետո նման լուսանկարը տեղին չէ», - մեկնաբանություններում նման կերպ են արտահայտվել Բուզովայի հետեւորդները։



© NEWS.am STYLE