Էլինա Ջանիբեկյանը՝ «The Muse» հայկական հայտնի ապրանքանիշի շքեղ զգեստով

21:32   15 մայիսի, 2021

«Comedy Club Production»-ի հիմնադիր, «Գազպրոմ-Մեդիա ժամանցային հեռուստատեսություն» սուբհոլդինգի ղեկավարի առաջին տեղակալ, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանը նոր լուսանկար է հրապարակել, որում շքեղ կերպարում է։

Իր Instagram-ի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրում Էլինան կրում է հայ դիզայներ Մանե Խաչատրյանի՝ «The Muse» հայտնի ապրանքանիշի շքեղ, երկարափեշ զգեստ, ինչն ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը։ Նրա կերպարն ամբողջացնում են բարձրակրունկներն ու գլխազարդը։

Մանե Խաչատրյանի հեղինակած զգեստով հայտնի հայուհին ներկա է գտնվել Գարիկ Մարտիրոսյանի կնոջ՝ Ժաննա Լեւինայի տարեդարձին։



© NEWS.am STYLE