Գիտեի՞ք արդյոք. «Սղոց․ Գոյատեւման խաղ». 11 հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին

12:12   16 մայիսի, 2021

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հանրահայտ տարբեր ֆիլմերի մասին։ Այս անգամ հերթը Ջեյմս Վանի «Սղոց․ Գոյատեւման խաղ» ֆիլմինն է (2004թ.)։

Եվ այսպես.

1.Ֆիլմի սցենարը գրվել է 2001 թվականին ՝ հանդիսանալով այցեքարտ ռեժիսոր Ջեյմս Վանի եւ Լի Ուենելի համար, որոնք փորձում էին մուտք գործել Հոլիվուդ: Նրանք ֆիլմի սյուժեի հիման վրա նկարահանել են կարճամետրաժ ֆիլմ, և դա բավական էր Evolution Entertainment-ի ուշադրությունը գրավելու համար։

2.Ջեյմս Վանը նշել է, որ ֆիլմի սարսափելի տեսարաններից շատերը իր եւ Լի Ուեյնելի մանկության մղձավանջներն են եղել:

3.Jigsaw տիկնիկը հիմնովին ստեղծվել է ֆիլմը ստեղծողների կողմից:

4.Լոգարանում բոլոր տեսարանները նկարահանվել են ժամանակագրական կարգով, որպեսզի դերասանները հնարավորինս զգան, թե ինչի միջով են անցել իրենց կերպարները:

5.Լի Ուեյնելը Մայքլ Էմերսոնի հետ կռվի տեսարանի ժամանակ պատահաբար հարվածել է նրան։

6.Ամբողջ ֆիլմը նկարահանվել է 18 օրում։

7.Սա միակ ֆիլմն է «Սղոց» ֆրանշիզայում, որտեղ երկու հիմնական կերպարները ոչ թե թակարդում են, այլ գերության մեջ են։

8.Ի սկզբանե ֆիլմը նախատեսված էր DVD-ի հարթակի համար, սակայն դիտումներից հետո ստացված դրական արձագանքների արդյունքում այն ցուցադրվեց կինոթատրոնում։

9.Ռեժիսոր Ջեյմս Վանը հրաժարվեց ֆիլմի համար իր հոնորարից: Փոխարենը նախընտրեց մասնաբաժին՝ հասույթի տոկոսի տեսքով։

10.Ֆիլմը կինոարդյունաբերության առավել շահութաբեր ֆիլմերից մեկն է։ Այն ուներ 1 200 000 դոլար բյուջե, մինչդեռ միայն կինովարձույթում հավաքել է 103 մլն դոլար։

11.«Սղոց 2»-ը նկարահանելու միտքը հավանության է արժանացել առաջին ֆիլմի նկարահանումների ավարտից անմիջապես հետո:

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE