Իվան Ուրգանտն առաջին անգամ կնոջ հետ լուսանկար է հրապարակել

15:48   16 մայիսի, 2021

Իվան Ուրգանտը կնոջ՝ Նատալյայի հետ հանգստանում է Նյու Յորքում։ Օվկիանոսից այն կողմ հեռուստահաղորդավարն ու նրա կինը գնացել են դստեր՝ Էրիկային տեսակցելու։ Ուրգանտի խորթ դուստրը սովորում է ԱՄՆ-ում եւ պանդեմիայի պատճառով ավելի քան մեկ տարի չի տեսել ծնողներին։ Հաղորդավարի կինը՝ Նատալյա Կիկնաձեն, Էրիկային լույս աշխարհ է բերել նախորդ ամուսնության ընթացքում, սակայն Իվանը միշտ աղջկան հարազատ է համարել։ Մեկ տարի երեք ամիս եւ վեց օր տեւեց ռուսական հայտնի  շոումենի եւ դստեր բաժանումը։ Ընտանիքն այժմ վերջապես միավերվել է։

Հեռուստահաղորդավարն Instagram-ում հազվադեպ է կիսվում է իր կնոջ լուսանկարներով։ Այսօր այդ օրն է․ Ուրգանտն առաջին անգամ կիսվել է Նատալիայի հետ համբույրի կադրով։ Տեսախցիկը նրանց ֆիքսել է Նյու Յորքի փողոցներից մեկում։ Իվանն ու Նատալիան համապատասխան հանդերձանքով զբոսնել են հեծանիվով։ Ամուսինները կամրջի ֆոնին քնքշորեն համբուրվումեն, եւ Իվանը որոշել է այդ լուսանկարով կիսել երկրպագուների հետ:

- Սա, եթե կարճ ասած, - հաղորդավարը հակիրճ մակագրել է հրապարակումը։

Հիշցշեցնենք, որ Ուրգանտն ու Կիկնաձեն ամուսնացած են 2007 թվականից։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են երկու դուստր՝ 12-ամյա Նինան եւ 5-ամյա Վալերիան։



© NEWS.am STYLE