Ջեյ Լոյին վերադարձնելու փորձ․ համացանցում քննարկում են Ալեքս Ռոդրիգեսի եւ դուստրերի նոր լուսանկարը

13:11   16 մայիսի, 2021

Այսօր ուղիղ մեկ ամիս է, ինչ բաժանվել է Հոլիվուդի ամենավառ զույգերից մեկը։ Սակայն այն պահից, երբ Ջենիֆեր Լոպեսն ու Ալեքս Ռոդրիգեսը հրապարակային հայտարարեցին, որ նրանք ավելի շատ ընկերներ են եւ միմյանց «ամենայն բարիք են մազթում», քննարկումները չեն դադարում եւ բոլորը ցանկանում են իմանալ, թե ով է եղել բաժանման նախաձեռնողը։ Մեծամասնությունը, այնուամենայնիվ, հակված է այն տեսակետին, որ «տուժած» կողմը նախկին բեյսբոլիստն է, եւ նա փորձում է ամեն ինչ անել, որպեսզի վերադարձնի սիրելիին:

Ալեքսն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել դուստրերի՝ Նատաշայի եւ Էլլայի հետ։ Կադրում նրանք նստած են մեծ սեղանի շուրջ, ընդ որում՝ առաջին պլանում երեւում է եւս երեք ափսե, թեեւ այդ տեղերը դատարկ են։ Գրառման տակ նույնատիպ մեկնաբանություններ են հնչել. դա Ջենիֆերի եւ նրա երկվորյակ երեխաների՝ Մաքսի եւ Էմմայի համար է:

Միաժամանակ համացանցում քննարկում են Ջեյ Լոյի եւ Բեն Աֆլեքի «վերամիավորման» նոր մանրամասները: Հիշեցնենք, որ անցած շաբաթ ամբողջ աշխարհը քննարկում էր Մոնտանայում հանգստի ժամանակ նախկին սիրահարների բացառիկ կադրերը։



© NEWS.am STYLE