«Խոսքեր չկան»․ Գայանե Ասլամազյանի նոր լուսանկարը

11:49   16 մայիսի, 2021

Դերասանուհի Գայանե Ասլամազյանը, որն օրերս ոճափոխության է դիմել, նոր լուսանկար է հրապարակել։

Դերասանուհին, ով բնակվում է ԱՄՆ-ում, ներկայացել է հմայիչ կերպարում, որն արժանացել է երկրպագուների ու հետեւորդների դրական խոսքերին։ Հաղորդավարուհին իր միկրոբլոգում տեղադրված կադրում կրում է մուգ գույնի լայն տաբատ եւ նույն երանգի բլուզ։ Նրա վարսերն արձակված են, մեղմ շպարով է։ Լուսանկարը նա չի մեկնաբանել, սակայն բաժանորդները բազում հաճոյախոսություններ են հղել՝ գրելով․ «Խոսքեր չկա», «քնքշություն», «գեղեցիկ կին», «շատ հմայիչ եք»։

 

Ավելի վաղ հրապարակված կադրում հաղորդավարուհին կրում էր ամառային կարճ զգեստ, ինչն ընդգծել էր նրա սլացիկ կազմվածքը։ Գայանեի վարսերը հավաքված էին, մեղմ շպարով էր։ Հաղորդավարուհու կերպարն ամբողջացրել էին զարդեն ու մազերին ամրացված ալ կարմիր ծաղիկը։



© NEWS.am STYLE