«Եթե դու չունես հումորի զգացում, ուրեմն կյանքը քեզ համար շատ դժվար կլինի»․ Լիլու

17:39   16 մայիսի, 2021

Երգչուհի Լիլուն, ով ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով հրապուրիչ կերպարը։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրում երգչուհին կրում է խորը դեկոլտեով, պուտավոր պրինտով ամառային զգեստ։ Նրա ալիքավոր մազերն արձակված են, վառ ու ընդգծված շպարով է։ «Եթե դու չունես հումորի զգացում, ուրեմն կյանքը քեզ համար շատ դժվար կլինի», - այսպես է մակագրել հրապարակումը երգչուհին։

«Մամաս շատ համեստ կինա իր տեսակով, շաաատ Աստվածավախ, չափից շատ զգացմունքային, շուտ հուզվող, շատ չպատմեմ իրա մասին, չի սիրում, երբ իրան գովում են, էն էլ հրապարակավ, որ իմանա կասի՝ Լիլիթիկ ամոթ ա, մի արա նման բաներ։ Բայց, քանի որ ինքը ինստագրամ չունի ասեցի մի փոքր խոսամ իրա մասին։ Ես իրան ինչ նվիրում եմ լացում ա։

Ուզում եմ նենց անենք, որ մեր ծնողները մենակ երջանկությունից լացեն, ու կապ չունի ինչ կնվիրեք, ծնողի համար նյութականը կարեւոր չի, կարեւորը սիրտը չցավացնեք։ Հա մեկ էլ մինչեւ հիմա Լիլիթիկ ա ասում։ Ասում եմ՝ մամա ջան, արդեն մեծ եմ նույնիսկ շատ մեեծ, գոնե մարդկանց մոտ մի ասա», - ավելի վաղ հրապարակված տեսանյութին կից գրել էր Լիլուն։



© NEWS.am STYLE