Մերի Մակարյանի ամառային լուսանկարը՝ Հավայան կղզիներից

13:51   16 մայիսի, 2021

Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը, ով ամուսնությունից հետո բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ամառային հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում հաղորդավարուհին կրում է ամառային երկարափեշ զգեստ։ Նրա մազերն արձակված են, նուրբ շպարով է։ Մերիի հետ է նաեւ դուստրը՝ Էլիզան։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին առօրյա կերպարում էր։ Նա կրում էր սեւ գույնի կիսատաբատ, բլուզ։ Հաղորդավարուհին արձակել էր մազերը, նախընտրել՝ նվազագույն շպար։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրել էր․ «Ինքնախաբեություն... ահա մարդկության ողբերգությունը»։



© NEWS.am STYLE