«Սխալ մեքենա էի նստել». Լոլիտան պատմել է վերապրած սեռական ոտնձգությունների մասին

14:06   16 մայիսի, 2021

Երգչուհի Լոլիտան պատանեկության տարիներին սեռական ոտնձգությունների է ենթարկվել։ Նրան բարեբախտաբար չեն բռնաբարել, սակայն ապագա արտիստուհում հաջողվել է փրկվել։ Այս մասին նա պատմել է «Ты не поверишь!» հաղորդման եթերում։

«Սխալ մեքենա էի նստել, պարզվեց հիմարի մեկն է։ Հետո իր մաշկը ձեռքերիցս էր պոկում։ Քերծել եմ այն ամենը, ինչ կարելի էր, բղավում էի», - լրագրողների հետ անկեղծ կիսվել է Լոլիտա Միլյավսկայան։

Այդ դեպքը միակն է Միլյավսկայայի կյանքում։ Այդ իսկ պատճառով զարմացել է հանուն աշխատանքի այդ ճանապարհ ընտրելու մասին հարցից։ Բանն այն է, որ դերասանուհի Ելենա Պրոկլովայի վերջին բացահայտումներից հետո, ռուսալեզու ինտերնետում շոու բիզնեսում հարասմենթի թեմայի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճել է:

Պարզվել է, որ Միլյավսկայան նման իրավիճակի չի բախվել։ Եվ երբեք որեւէ մեկից հովանավորություն չի փնտրել։

«Ի՞նձ։ Հանուն կարիերայի՞։ Ինչու՞ հանկարծ։ Ես ամբողջ կյանքում ամեն ինչ ինքս եմ արել, ես անգամ առիթ չեմ ունեցել ինչ-որ մեկին աչքով անելու», - հայտարարել է նա։

Աղբյուրը՝ 5-tv.ru



© NEWS.am STYLE