Կորոնավիրուսից մահացել է սերբ երգիչ Ջորջե Մարյանովիչը

11:01   16 մայիսի, 2021

Մահացել է սերբ երգիչ եւ երգահան Ջորջե Մարյանովիչը։ Այս մասին հայտնում է Blic պարբերականը։

Երաժիշտը կյանքից հեռացել է 89 տարեկան հասակում։

Պարբերականի տվյալներով՝ նրա մահվան պատճառը կորոնավիրուսային վարակի հետեւանքներն են եղել։ Հաղորդվում է, որ բժիշկները մի քանի օր պայքարել են արտիստի կյանքի համար։ Նա միացված է եղել թոքերի արհեստական օդափոխության ապարատին, սակայն բժիշկներին չի հաջողվել նրան փրկել:

Ջորջե Մարյանովիչը ծնվել է 1931 թվականին։ 1959 թվականին թողարկվել է նրա առաջին ձայնասկավառակը։ Նա հայտնի էր ոչ միայն Հարավսլավիայում։ ԽՍՀՄ-ում երգիչը փառք է ձեռք բերել 1963 թվականին «Սեր եւ նորաձեւություն» ֆիլմի թողարկումից հետո, որտեղ նա կատարել է իր հանրահայտ Devojko mala («փոքրիկ աղջիկ») երգը: Նույն թվականին կայացել են նրա առաջին հյուրախաղերը ԽՍՀՄ-ում։ 1990 թվականի օգոստոսին ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի հրամանագրով Մարյանովիչը պարգեւատրվել է Ժողովուրդների Բարեկամության շքանշանով «Խորհրդային Միության եւ Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման եւ մշակութային կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»:

Աղբյուրը՝ Gazeta.ru



© NEWS.am STYLE