«Կարծես, թե ամեն ինչ լուրջ է»․ Տիմատիի զգացմունքային համբույրը «Холостяк»-ին մասնակցող աղջիկներից մեկի հետ

17:16   16 մայիսի, 2021

TNT հեռուստաալիքի եթերում թողարկվել է Տիմատիի մասնակցությամբ աղմկահարույց «Холостяк» շոուի 8-րդ եթերաշրջանի 10 դրվագը։ Ռեփերն անսպասելիորեն ժամադրության է հրավիրել միանգամից երեք աղջիկների։ Նա 22-ամյա Եկատերինա Սաֆարովին միայնակ է թողել, ինչով նրան ստիպել է հուզվել։ Սակայն սերֆ-ակումբում հանդիպումից անմիջապես հետո 37-ամյա երաժիշտը Կատյային ուրախացրեց եւ նրան հրավիրեց մոսկովյան պլանետարիում։ Այնտեղ տեղի ունեցավ Տիմուրի եւ Կատյայի առաջին լուրջ համբույրը:

«Նրանից գալիս են կանացի հզոր ֆլյուիդներ, ես դա զգում եմ, - ասել է Տիմուրը։  - Ես հասկացա, որ ինձ բացարձակ միեւնույն է՝ որտեղ ենք գտնվում, կարեւորը, որ նա կողքիս է»։

Անսպասելի էր նախագծի միանգամից երկու մասնակիցների՝ Քրիստինայի եւ Մաշայի հեռանալը։ Հրաժեշտ տալով նրանց՝ ռեփերը վերջին վարդը թողել է սեղանի վրա։ Այս ծաղիկը նախատեսված էր նրա ֆավորիտ Ալիսայի համար, որը չի կարողացել ժամանել Մոսկվա, քանի որ վիզայի ձեւակերպման հետ կապված խնդիրներ ունի։

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE