«Ադրբեջանում վստահ են, որ Հայաստանն այլեւս գոյություն չունի որպես պետություն»․ Ռաֆայել Հովհաննիսյան

15:16   16 մայիսի, 2021

Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել, որում անդրադարձել է ադրբեջանական մամուլում ու սոցիալական ցանցերում Հայաստանին վերաբերող հրապարակումներին եւ հայատյաց քարոզին։ Նա գրել է․

«Հարգելի ընկերներ։

Ռուսասեր եւ ամերիկասեր։ Մինչեւ դուք ՖԲ-ում իրար կոկորդ եք կրծում՝ քննարկելով թե ում գաղութը պիտի Հայաստանը՝ Ռուսաստանի թե Ամերիկայի, Ադրբեջանում վստահ են, որ Հայաստանն այլեւս գոյություն չունի որպես պետություն եւ հանդիսանում է Ադրբեջանի գաղութ։

Մի պահ իրարից եւ ձեր քաղաքական նախասիրություններից կտրվեք եւ ուսումնասիրեք ադրբեջանական մամուլն ու Ֆեյսբուքը։

Շատերը ռուսերեն են գրում, որ հասկանալի լինի նաեւ ձեզ։

.Армения - нет такой страны.

.Армяне должны быть только в музее.

.Армения бизимдир.

.Зангезур - Азербайджан.

.Что наш верховный главнокомандующий скажет Пашинян будет исполнять.

.Молодец Пашинян ֊ хороший армянин, азербайджанский.

.Когда вернём Иреван, армян оставим. Нам слуги нужны.

"Нам.Слуги.Нужны".

Լա՞վ ա ամեն ինչ։

Սրանով է ապրում այսօր թշնամին։ Ու ես արդեն սկսում եմ մտածել, որ լինելու է այնպես, ինչպես նրանք զառանցում են։ Լավ մտածեք։ Ինչ եք դուք ուզում այս կյանքից եւ ինչի համար եք ապրում։

Ու նաեւ ում ստրուկներն են լինելու ձեր երեխաները։

Ես այլևս ասելու բան չունեմ»։

 



© NEWS.am STYLE