«Պարծենում եմ լեռների մոտ». Youtube-յան շոուի հայտնի հաղորդավար Իրինա Շիխմանը Հայաստանում է

16:01   16 մայիսի, 2021

«А поговорить?» YouTube-յան շոուի հաղորդավար Իրինա Շիխմանը որոշել է արձակուրդն անցկացնել Հայաստանում։ Հայտնի լրագրողը լուսանկար է հրապարակել Երեւանից եւ խորհուրդ հարցրել, թե ինչ վայրեր այցելի Հայաստանի մայրաքաղաքում։

«Բարեւներ Երեւանից։ Այստեղ շատ զիլ է։ Ու՞ր գնալ, դե ասեք», - սելֆիին կից գրել է Շիխմանը։

Հաղորդավարը Գառնիից ֆոտոշարք է հրապարակել, որոնցում կերպարանք է ընդունել «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի մոտ։

«Պարծենում եմ լեռների մոտ։  «Քարերի սիմֆոնիա» է կոչվում։ Նստած վիճում ենք, որտեղ են  սարերն ավելի գեղեցիկ՝ Հայաստանում, Վրաստանում, Օսեթիայում, թե Կաբարդինո-Բալկարիայում։ Ի՞նչ կասեք»,- Շիխմանը հարցրել է բաժանորդներին։



© NEWS.am STYLE