«Լավագույնը»․ Աստղիկ Սաֆարյանի երեկոյան կերպարը

19:42   16 մայիսի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է երեկոյան շքեղ կերպարում։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում ոճային երգչուհին կրում է խոշոր ծաղկավոր պրինտով երկարափեշ զգեստ, որը ոտքերի հատվածում ունի համարձակ բացվածք, ինչն էլ ընդգծում է նրա սլացիկ կազմվածքը։ Երգչուհու կերպարն ամբողջացնում են բարձրակրունկները։ Նրա գեղեցիկ հարդարված վարսերը կիսով չափ հավաքված են, երեկոյան վառ շպարով է։ Երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել․ «Լավագույնը», «Նրբագեղություն»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աստղիկը բաց գույնի շապիկ էր կրում, մոխրագույն պիջակ։ Երգչուհին արձակել էր մազերն ու արտահայատիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր սպորտային գլխարկը։



© NEWS.am STYLE