Գեղեցիկ ընտանիք․ Լուսինե Թովմասյանն ամուսնու եւ զավակների հետ լուսանկար է հրապարակել

23:36   16 մայիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրերում Լուսինեն պատկերված է ամուսնու եւ զավակների՝ Արիանայի եւ Ալեքի հետ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախառնված են։ Գեղեցկուհին սպորտային հանդերձանքով է․ կրում է բլուզ, ջինսե տաբատ, կապույտ երանգի բաճկոն, մարզակոշիկներ։ Նրա վարսերն արձակված են, նվազագույն շպարով է։

Ավելի վաղ նկարահանման համար Լուսինե Թովմասյանը ծաղկային պրինտով բլուզ էր ընտրել։ Գեղեցկուհի մայրիկն արձակել էր մազերն ու նախընտրել էր բնական շպար, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Հետեւորդները գնահատել էին կադրերը ու մեկնաբանություններում Լուսինե Թովմասյանին բազմաթիվ դրական խոսքեր ուղղել․ «Բնական գեղեցկություն»։

Լուսանկարը՝ Պարգեւ Այդինյանի



© NEWS.am STYLE