«Երազում եմ ձեզ տեսնել երջանիկ»․ Նաիրա Մովսիսյան

22:37   16 մայիսի, 2021

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում, օրվա ընթացքում մի քանի անգամ թարմեցնում է իր գեղեցիկ սելֆիները, հրապուրիչ լուսանկարները: Նաիրայի էջում հաճախ կարելի է տեսնել նաեւ նրա դստեր լուսանկարներն ու նրա մասնակցությամբ զվարճալի տեսանյութեր:

Համարձակ դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է գեղեցիկ ու ընդգծված շպարով։ Նրա վարսերը գեղեցիկ հարդարված են, իսկ հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Ես երազում եմ ձեզ տեսնել երջանիկ, փայլող աչքերով, ինչպիսիք իմն են»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար էր հրապարակել, որում ներկայացրել էչ նուրբ, բայց ընդգծված շպարով։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված էին։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրել էր․ «Ես սիրում եմ կյանքը, երբ այն գույն ունի։ Գունավորեք ձեր հոգին, որ երանգները ապրել կարողանաք»։



© NEWS.am STYLE