«Հրաշք ընտանիք»․ Միհրան Ծառուկյանը երկրպագուների հետ կիսվել է ջերմ լուսանկարով

11:08   17 մայիսի, 2021

Երգիչ Միհրան Ծառուկյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանի եւ որդու՝ փոքրիկ Ռոբերտի հետ։

Ինստագրամյան էջում տեղադրված սեւ-սպիտակ լուսանկարում Միհրանը գրկել է որդուն, իսկ նա նայում է մայրիկին։ Ընտանիքի անդամները տեսախցիկին մեջքով են կանգնած։ «Ընտանիք», - հրապարակումը մակագրել է երգիչը, իսկ հետեւորդները շտապել են դրական խոսքեր ուղղել նրանց․ «Հրաշք ընտանիք», «գեղեցիկ ընտանիք», «երջանիկ լինեք»։

Ավելի վաղ Արփիի տեղադրված կադրերում ընտանիքի անդամները կերպարանք էին ընդունել պառկած։ Արփին ու Միհրանը մեղմ համբուրում էին իրենց որդուն։ Ջերմ լուսանկարին կից դերասանուհին գրել էր․ «Այսօր ընտանիքի միջազգային օրն է։ Թող որ միշտ Սեր լինի մեր ընտանիքներում, եւ թող խաղաղ երկնքի տակ մեծանան մեր փոքրիկները»։



© NEWS.am STYLE