Արա Մարտիրոսյանը վարակվել է կորոնավիրուսով (վիդեո)

21:06   16 մայիսի, 2021

Երգիչ Արա Մարտիրոսյանը վարակվել է կորոնովիրուսով։ Այս մասին նա հայտնել է իր Instagram-ում։

View this post on Instagram

A post shared by Ara Martirosyan (@aramartirosyan)

Տեղադրված հոլովակում հայտնի երգչին միացված է շնչառական ապարատ։ Նա պատմել է իր ինքնազգացողության մասին։ COVID19-ը Արա Մարտիրոսյանի մոտ բարդ է ընթանում եւ արդեն մի քանի օր է, ինչ նա գտնվում է հիվանդանոցում։

Արա Մարտիրոսյանն առողջական վիճակից ելնելով չի կարողացել մեկնել Պյատիգորսկ, որտեղ մայիսի 15-ին պիտի տեղի ունենար իր համերգը։ Նա ներողություն է խնդրել երկրպագուներից եւ հույս հայտնել, որ շատ շուտով կհանդիպեն։



© NEWS.am STYLE