Աղջիկների մեջ ինչին են ուշադրություն դարձնում տղամարդիկ

21:12   17 մայիսի, 2021

1. Սանրվածքը

Շատ աղջիկներ բողոքում են նրանից, որ տղաներն ուշադրություն չեն դարձնում իրենց նոր սանրվածքին: Այո, հուսալ, թե նա կնկատի, որ դու կտրել ես մազերիդ ծայրերը կամ մազերիդ գույնը կես երանգով փոխել ես, իրոք չարժե, բայց քո արտաքին տեսքի մեջ ապշեցուցիչ փոփոխությունները երբեք աննկատ չեն անցնի:  

2. Կրծկալի բացակայություն

Շապիկ հագած լինես, թե լայն սվիտեր, նշանակություն չունի:  Պարտադիր չէ տղային ասել, որ կրծկալ չես հագել, նա առանց այդ էլ կհասկանա: Նրանց դա հուշում է յոթերորդ զգայարանը եւ, չգիտես ինչու, միշտ անսխալ: 

3. Նոր ներքնազգեստ

Յոթերորդ զգայարանը գործում է ինչպես ներքնազգեստի բացակայության դեպքում, այնպես էլ` առկայության: Նա անպայման ուշադրություն կդարձնի նրան, որ դու ինչ-որ սեքսուալ բան ես հագել: Մի զարմացիր, եթե հինգ տարվա հարաբերություններից հետո նա քեզ ասի.  «Ես հիշում եմ, որ երրորդ ժամադրությանը դու կապույտ ժանեկավոր վարտիք էիր հագել: Այն մի քիչ դուրս էր մնում տաբատի տակից, երբ նստում էիր»: Տղաները նման բաների համար լուսանկարչական հիշողություն ունեն:

4. Նոր բույր

Մարդիկ շատ զգայուն են հոտերի հանդեպ, դա տեղի է ունենում ենթագիտակցական մակարդակում: Եթե նա հասցրել է սովորել քո մաշկի հոտին, կնկատի նույնիսկ այն, որ դու փոխել ես մարմնի համար քսուքը, էլ չասած նոր օծանելիքի մասին: 

5. Ձեւանալ

Քո կողմից ցանկացած «կեղծիք» խույս չի տա նրա հայացքից: Դու կարող ես քնած ձեւանալ նրա ուսին կամ էլ փքել շրթունքներդ` ջանալով վիրավորված երեւալ. նա գլխի կընկնի, մի կասկածիր: 

6. Հպումը ձեռքին

Հանդիպումից հետո նա կարող է չհիշել, թե ինչ գույնի բլուզ էիր հագել, բայց հաստատ չի մոռանա քո իմիջիայլոց հպումները: Մի վախեցիր շոյել ձեռքը կամ էլ ձեռքդ դնել նրա կրծքին. նման ֆիզիկական շփումների պահերը միշտ կմնան հիշողության մեջ: 

 

Աղբյուրը` Ivona



© NEWS.am STYLE