Սերգեյ Բեզրուկովի նախկին կինը պատմել է ռեժիսորի ոտնձգությունների մասին

10:58   17 մայիսի, 2021

Ռուս դերասանուհի Իրինա Բեզրուկովան պատմել է ռեժիսորի ոտնձգությունների մասին։ Արտիստի խոսքով՝ վերջինս իրեն ինտիմ մտերմության դիմաց կերիերայի թռիչք է խոստացել։ Ռեժիսորին չի կաշկանդել նույնիսկ կնոջ ներկայությունը։ Կյանքի մանրամասները Բեզրուկովան պատմել է «НТВ» հեռուստաալիքի եթերում «Звезды сошлись» հաղորդման ժամանակ։

«Ես 25 տարեկան էր։ Ես ամուսնացած էի, երեխա ունեի։ Գրիմի սենյակում մի մարդ մոտեցավ ու գրկեց։ Դա շատ կեղտոտ էր, անպարկեշտ»,- հիշել է դերասանուհին՝ հավելելով, որ ոտնձգությունների համար հարվածել է ռեժիսորին, ինչը նրան շոկի է ենթարկել։

Սակայն նա չի դադարեցրել Բեզրուկովայի հետ մտերմանալու փորձերը եւ հոնորարի չափը քննարկելու համար նրան հյուրանոցային համար է հրավիրել։ Այդ պահին սենյակում է գտնվել նրա կինը, որին ռեժիսորը խնդրել է պատշգամբ դուրս գալ։ «Նա կանգնած էր պատշգամբում, նայում էր հեռուն։ Ես կանգնած էի մուտքի դռան մոտ, եւ մարմնով ինձ էր մոտեցել։ Ասաց․ «Եթե դու ինձ չսիրես մինչեւ ֆիլմի վերջը, ես կվերահնչյունավորեմ հերոսիդ»»,- պատմել է արտիստը։

Նա հավելել է, որ ի վերջո ռեժիսորի հետ մտերմության մերժումն ազդել է իր հետագա կարիերայի վրա, սակայն անկախ դրանից՝ Բեզրուկովան չի զղջում իր որոշման համար։

Իրինա Բեզրուկովան 15 տարի՝ 2000-2015թթ․, ամուսնացած է եղել հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովի հետ․ զույգը ծանոթացել է «Բրիգադա» սերիալի նկարահանումների ընթացքում։ Նրանք ընդհանուր երեխաներ չունեն։



© NEWS.am STYLE