Հմայիչ. Հասմիկ Կարապետյանի լուսանկարը

10:08   17 մայիսի, 2021

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին հավաքել է մազերը։ Նա նախապատվություն է տվել արտահայտիչ դիմահարդարմանը, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել է աքսեսուարը՝ գեղեցիկ մատանին։ «Հոգնած տրամադրություն»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ Հասմիկ Կարապետյանը հրապարակել էր որդու՝ Գրիգորի լուսանկարն ու նրան շնորհավորել մեկամյակի առիթով․ «Շնորհավոր մեկամյակդ, իմ որդի, իմ Գրիգոր։ Դու Աստծո նվերն ես։ Մենք քեզ շատ ենք սիրում։ Օրհնված եղիր։ Միշտ եղիր առողջ, երջանիկ եւ ապրիր խաղաղ ու գունավոր աշխարհում։ Թող Աստված քեզ միշտ իր ձեռքերում պահի»,- գրել է երջանիկ մայրիկը։



© NEWS.am STYLE