«Լավ օր Մայամիում». Արմեն Պետրոսյանը՝ կնոջ հետ

13:13   17 մայիսի, 2021

Շոումեն, հումորիստ, դերասան եւ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը (Մենչ) ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում նա պատկերված է կնոջ հետ։ «Լավ օր Մայամիում սիրելիս հետ»,- հրապարակումը մակագրել է նա։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ են գրել զույգին։

Ավելի վաղ Արմեն Պետրոսյանը հրապարակային շնորհավորել էր զույգ երեխաների՝ Մարիայի եւ Աշոտի ծննդյան օրը։ «Իմ գանձեր, իմ զույգ բալիկներ, շնորհավոր ձեր 13 ամյակը։ Ապրեք առողջ եւ խաղաղ, սովորեք, որ պիտանի լինեք հայերին եւ Հայաստանին» - գրել էր պրոդյուսերը։



© NEWS.am STYLE