«Բարությունը անվճար է, քանի ապրում ենք, հնարավորինս պետք է բարի գործեր անենք». Իրինա Թովմասյան

14:15   17 մայիսի, 2021

Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երիտասարդ մայրիկը բաց գույնի հագուստ է կրում եւ նուրբ շպարով է։ Կերպարն ամբողջացնում է խոշոր գլխազարդը։ «Բարությունը անվճար է, քանի դեռ մենք ապրում ենք, հնարավորինս պետք է բարի գործեր անենք, քանի որ ունենք այդ հնարավորությունը»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Իրինան սպիտակ զգեստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու նախընտրել բնական շպար։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ լայնեզր գլխարկ, վզնոց։ «Սիրեք, զգացեք այդ զգացմունքը մինչեւ հոգու խորքը, սիրվեք ու սիրուց սավառնեք երկնքում՝ մոռանալով ամեն բան երկրի վրա... երջանկությունը ձեր կողքին է»,- գրել էր նա։

Լուսանկարները՝ @narek.arshakyan_photography, @em_photography_am



© NEWS.am STYLE