«Վախենում է, որ հայրը կսպանի իրեն». Վոլոչկովան պատմել է հոտ հետ դստեր հարաբերությունների մասին

11:46   17 մայիսի, 2021

Մեծ թատրոնի նախկին պրիմա պարուհի Անաստասիա Վոլոչկովան հայտարարել է, որ բարդ հարաբերություններ ունի դստեր հետ, որի հայրն Իգոր Վոդվինն է, ինչպես նաեւ մոր հետ։ Նրա խոսքով՝ դա կապված է նրա հետ, որ ինքը բավական անկեղծ հարցազրույցներ է տալիս։

Մի քանի տարի պարուհին դատական վեճ է ունեցել նախկին ամուսնու հետ՝ պահանջելով վերադարձնել խոշոր պարտքը։ «Դստերս՝ Արիշային, դուր չի եկել, որ ես ճշմարտությունն եմ ասել նրա հոր մասին, որ նա 12 տարի առաջ ինձանից երեք միլիոն դոլար է գողացել։ Ես դարձա չար թշնամի։ Իմ հեռախոսահամարը նրանց կղմից արգելափակված է։ Ես երբեմն պարզապես ցանկանում եմ արտասվել դավաճանությունից, հիասթափությունից եւ մեծ անարդարության զգացման պատճառով»,- YouTube-յան «Premier» ալիքով «Исповедь» շոուի ընթացքում հայտնել է նա։

Սակայն Վոլոչկովան կարծում է, որ Արիադնայի եւ հոր հարաբերություններն այժմ չեն ստացվում։ «Հիմա դուստրս հոր հետ ապրում է դժոխքում եւ ինձ արգելում է այդ մասին խոսել։ Նա վախենում, որ հայրը կսպանի իրեն, վատ բան կանի, եթե այդ մասին հրապարակավ պատմեմ»,- հայտարարել է աստղը։

Իսկ Անաստասիայի մորը դուր չի եկել, որ նա լրագրողներին պատմել է Սուլեյման Քերիմովի անշարժ գույքի մասին, որը վերջինս նվիրել է պարուհուն։ Այս շքեղ առանձնատունը, ըստ աստղի խոսքերի, նրանից փաստացիորեն գողացել է մայրը, ինչից հետո վաճառել է։



© NEWS.am STYLE