«Այլեւս ուժ չունեմ». «Դոմ 2»-ի ամենաերջանիկ զույգերից մեկը բաժանվում է

15:12   17 մայիսի, 2021

Ամենաերջանիկ զույգերից մեկը, որը ձեւավորվել է «Դոմ 2» հեռուստանախագծի շրջանակներում, բաժանվելու վերջնական որոշում է կայացրել: Եվգենի Կուզինը եւ Սաշա Արտեմովան հերթական անգամ վիճել են, ինչ մասին Սաշան հայտնել է Instagram-ում։

«Ամուսնալուծություն։ Հիմա ես պետք է այս պատմության վերջակետը դնեմ։ Ես այլեւս ուժ չունեմ պայքարելու ինչ-որ բանի հետ, փակելու աչքերս, հաշտվելու։ Ես բարեհոգի մարդ եմ, բայց չեմ ցանկանում մոռանալ իմ «եսը»։ Ինչ-որ մեկի համար տպավորություն է ստեղծվում, թե Ժենյան այնքան ուրախ, բարի մարդ է, էլ ի՞նչ է հարկավոր Արտեմովային։ Չէ որ ոչ ոք չգիտի ճշմարտությունը, իմ կաշի մեջ չեն եղել»,- գրել է սկանդալային հեռուստանախագծի աստղը։

26-ամյա Արտեմովան ընդգծել է, որ շատ  է փորձել կարգավորել հարաբերությունները 36-ամյա Կուզինի հետ։ Սակայն նրանց միջեւ մշտապես կոնֆլիկտներ են եղել։ «Դոմ 2»-ի նախկին մասնակից խոսքով՝ Եվգենին բազմաթիվ անգամներ հուսախաբ է արել իրեն, ուշացել դստեր հետ հանդիպումներին ու նույնիսկ վիրավորել։

«Ես հոգնել եմ հանուն դստերս պայքարել ընտանիքի համար։ Հիմա ինձ մոտ միայն բացասական է, եւ ցանկանում եմ երկար ժամանակով ինչ-որ հեռու տեղ մեկնել։ Լինում են քո հասցեին դաժան բառեր, եւ դուք պարզապես չես հասկանում, թե ինչու ես դրան արժանացել։ Ամենից հետո, ինչ ես արել քո եւ քո երեխայի համար․․․ Ինձ համար պարզապես հոգեբանորեն դժվար է։ Դու ցանկանում ես ու հավատում ես լավագույնին, բայց․․․»,- եզրափակել է Արտեմովան։

Սաշա Արտեմովան եւ Եվգենի Կուզինը հանդիպել են «Դոմ 2»-ում, ամուսնացել 2017թ․-ին։ Նրանք դաստիարակում են փոքր դստերը։ Հանդիսատեսը նրանց համարում էր հեռուստանախագծի ամենաերջանիկ զույգերից մեկը։ Սակայն նախորդ տարվա աշնանը Արտեմովան եւ Կուզինը հանկարածի հայտարարել են բաժանվելու մասին։ Ավելի ուշ նրանք փորձել են հարթել հարաբերությունները հանուն դստեր, սակայն ըստ ամենայնի՝ չի հաջողվել։



© NEWS.am STYLE