«Սիրուն». Աննա Թովմասյանի լուսանկարը

15:42   17 մայիսի, 2021

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Աննան կապույտ գույնի տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ շապիկի հետ։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը հավաքել է մազերը, ընտրել սպիտակ մարզակոշիկներ։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ արեւային ակնոց, ժամացույց։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Սիրուն»։

Օրերս հրապարակված կադրերում Աննան ծաղկային պրինտով զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկն արձակել էր մազերն ու նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուաները՝ լայնեզր գլխարկ, վզնոցներ։ «Պատրա՞ստ եք ամռանը»,- մեկնաբանություններում գրել էր նա, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին ուղղել․ «Սիրուն», «նուրբ»։

 



© NEWS.am STYLE