«ՎԻԱ Գրա»-ի նախկին մենակատարը Լորակից հետո Մելաձեին մեղադրել է ոտնձգության համար

12:51   17 մայիսի, 2021

Պրոդյուսեր եւ կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեին կրկին մեղադրել են ոտնձգությունների համար։ Ուկարիանացի երգչուհի Անի Լորակից հետո նմանատիպ հայտարարություն է արել Տատյանա Նայնիկը՝ «ՎԻԱ Գրա» նախկին մենակատարը։

Նա պատմել է, որ հայտնվել է կոլեկտիվում, երբ 23 տարեկան է եղել։ Աշխատանքը նրան առաջարկել է կոմպոզիտորի եղբայրը՝ Վալերի Մելաձեն։ Նա աղջկան դիմավորել է օդանավակայանում եւ տարել հյուրանոցի համար, ուր խնդրել է իր ներկայությամբ փորձել համերգային կոստյումը։ Դրանից հետո նրանք ձայնագրման ստուդիա են գնացել, ուր պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն նրան պատմել է Լորակի մասին։

«Նույն օրը մենք քննարկել ենք Անի Լորակին, այդ ժամանակ նա դեռ այդքան հայտնի չէր։ Եվ ես գիտեի նրան։ Նա այդ ժամանակ ասաց․ «Անի Լորակն ինձ խնդրում է աշխատել իր հետ»։ Ես հիշեցի դա։ Եվ մի քանի տարի անց նրա հետ դա տեղի է ունենում»,- «Звезды сошлись» շոուի եթերում պատմել է Նայնիկը։

Արտիստը հիշել է նաեւ դեպքը, որն իր համար առաջին տագնապալի նշանն է դարձել։ Մի անգամ Կոնստանտին Մելաձեն հրաժեշտի ժամանակ ոչ հայրաբար գրկել է նրան․ այդ պահին աղջիկը շատ է լարվել։ Պրոդյուսերը հեռացել է, սակայն նրանց միջեւ նամակագրություն է սկսվել։

«Ես հասկացա, որ բոլոր աղջիկներ հետ այդպես նամակագրություն է վարում։ Հետո Կոստյան ինձ հրավիրում է, նրան ինչ-որ բան դուր չէր եկել։ Նա ինտելիգենտ շփվում է։ Ինչ-որ տարօրինակ շփում էր, որը չէր ստացվում։ Ես այնքան էի հիանում նրանով։ Եվ նա ինձ նտսեցրեց ծնկին, բռնեց ազդրս։ Նրա ձեռքերը դիպչում էին ինձ․․․»,- հիշել է «ՎԻԱ Գրա»-ի նախկին մենակատարը։

Դրանից կես տարի անց նա հեռացել է խմբից։ Նրա խոսքով՝ Կոստնատին Մելաձեն հետո իրեն մասնագիտական առումով անպետք է համարել։ Նրանից հետո խմբից հեռացել է նաեւ Ալյոնա Վինիցկայան, որը, Յանինիկի կարծիքով, եւս պրոդյուսերին մերժել էր ինտիմ հարաբերություններ ունենալ։



© NEWS.am STYLE