Պետերբուրգում առեւանգել են Վիկտոր Ցոյի հոր ավտոմեքենան

14:55   17 մայիսի, 2021

Նախօրեին՝ մոտավորապես երեկոյան ժամը ութին, Կալինինսկի շրջանի ոստիկանություն է դիմել 83-ամյա Ռոբերտ Ցոյը։ «Fontanka»-ի տեղեկություններով՝ ըստ նախնական տվյալների՝ նա հայտնել է, որ մայիսի 15-ին՝ առավոտյան ժամը 8-ին, չի գտել իր «Volkswagen» մակնիշի կապույտ մեքենան, որը գիշերը կայանել է Գրաժդանսկի պողոտայում։

Նա վնասի չափը գնահատել է մոտ 250 հազար ռուբլի։

Ստուգում է իրականացվում։



© NEWS.am STYLE