«Գեղեցկուհի». Մարինկա Խաչատրյանի գարնանային կերպարը

18:48   17 մայիսի, 2021

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ բլուզ է կրում։ Մարինկան արձակել է գեղեցիկ հարդարված մազերը, նախընտրել ընդգծված դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Մեկնաբանությունների բաժնում հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհի»։  

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում դերասանուհին սպիտակ, միջին երկարության զգեստ էր կրում։ Մարինկան այն համադրել էր կարմիր բարձրակրունկների հետ։ Նա արձակել էր մազերն ու նախընտրել վառ շպար, իսկ կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։



© NEWS.am STYLE