Հինգ միջոց՝ վատ տրամադրությունից ձերբազատվելու համար

21:42   20 մայիսի, 2021

1. Կետային թերապիա

Ուսումնասիրեք կետային թերապիան: Կետային մերսման ժամանակ կետային սեղմումը կօգնի ազատվել բացասական մտքերից, որոնք կարող են վատ տրամադրություն առաջացնել: Դուք կարող եք թերապիայի մի քանի կուրս անել՝ սեղմման օգնությամբ, եւ արագ դուրս գալ վատ տրամադրությունից:

2. Ինչ-որ բան ուտել (ցանկալի է՝ առողջ սնունդ)

Քաղցը վատ տրամադրության հնարավոր պատճառներից մեկն է, հատկապես որ ձեզ մոտ սթրեսային վիճակ է եւ ժամանակ չեք գտնում մի բան ուտելու համար: Բուսական սպիտակուցի առողջ աղբյուրը կօգնի  արագ փոխել տրամադրությունը: Այնպիսի հասարակ բանը, ինչպիսին մեկ բաժակ նուշի կաթն է, կօգնի գրեթե ակնթարթորեն ձեզ լավ զգալ:

Մագնիումի բարձր պարունակությամբ մթերքները ոչ միայն կբարձարացնեն տրամադրությունը, այլեւ՝ կհագեցնեն: Ընդ որում՝ տրամադրության բարձրացման համար բացառեք շոկոլադը: Իրականում շատ ավելի նախընտրելի է բուսական սպիտակուցը կամ միրգը:

3. Արոմաթերապիա

Միայն  հովտաշուշանի կամ նարնջի բույրը կարող է արդեն լավացնել ձեր տրամդրությունն ու նվազեցնել անհանգստությունը: Վիեննայի բժշկական համալսարանի նյարդաբանական կլինիկայի մասնագետներն ուսումնասիրել են արոմաթերապիայի ազդեցությունը այն վայրում, որն անմիջականորեն կապված է սթրեսի բարձր մակարդակի հետ, այսինքն՝ ատամնաբույժի սենյակում: Սպասասրահներում նրանք արոմոթերապիա են կիրառել՝  հովտաշուշանի եւ նարնջի բույրերով ու երաժշտությամբ: Նրանք նկատել են, որ այդ  բույրերը նվազեցնում են տագնապի զգոցողությունը եւ լավացնում հիվանդների տրամադրությունը, ովքեր բուժման են սպասում:

4. Զբոսանք թարմ օդում

Էսեքսի համալսարանի հետազոտողները նշում են, որ թարմ օդում վարժությունները համեմատել են հակադեպրեսանտներով բուժման եւ վարքագծի կոգնիտիվ թերապիայի ծրագրի հետ:  Նախնական արդյունքները վկայում են, որ բոլոր վարժությունները միանման արդյունավետ են: Նշվում է, որ բաց օդում զբոսանքը  կարող է օգնել ընդամենը րոպեների ընթացքում դուրս գալ վատ տրամադրությունից:

5. Խոսեք ինքներդ ձեզ հետ

Դրական զրույցը ինքներդ ձեզ հետ կօգնի  դուրս գալ ճնշված վիճակից: Ավելի հաճախ մեր գլխում բացասական ձայնն է հնչում, որը ստիպում է մեզ մեղքի զգացողություն ունենալ, քննադատում է: Այդպիսի դեպքերում դուք պետք է դիմակայեք այդ բացասականին լուրջ ինքնասիրությամբ, որպեսզի դուրս գաք վատ տրամադրությունից:

 

Աղբյուրը՝ Կլուբեր



© NEWS.am STYLE