Չարության եւ նախանձի մասին

21:12   21 մայիսի, 2021

Մարտարվեստների ծեր վարպետը որոշել էր այլեւս չմենամարտել, բայց մի անգամ նրան մարտի է հրավիրում իր երիտասարդ սանը, ով կարծում էր, որ ավելի ուժեղ ու հմուտ է ուսուցչից։

Սակայն ծեր վարպետը լռում եւ չէր պատասխանում մարտահրավերին։ Այդ ժամանակ երիտասարդը սկսում է վիրավորել վարպետին ու նրա նախնիներին, որպեսզի սադրանքի միջոցով կարողանա մենամարտի կանչել ուսուցչին։ Սակայն սա նույնպես ոչ մի օգուտ չի տալիս։ Ի վերջո, երիտասարդը հուսահատվում ու հեռանում է։

Վարպետի մյուս սաները զարմանում են նրա այս քայլից, եւ շատերն անգամ սկսում են քննարկել այդ մասին։

- Մի՞թե Ձեզ համար կարեւոր չէ ձեր եւ ձեր նախնիների պատիվը։

Իմաստուն վարպետը պատասխանում է.

- Երբ ձեզ մի նվեր են տալիս, իսկ դուք չեք վերցնում, այդ դեպքում ու՞մ է պատկանում նվերը։

- Իհարկե, նրան, ով տվել էր։

- Նույնն էլ կատարվում է չարության եւ նախանձի պարագայում. եթե դուք դրանք չեք ընդունում, նախանձն ու չարությունը մնում են տվողին։

 

Աղբյուրը՝ Klubber.ua 

 



© NEWS.am STYLE