«Եթե մարդկության գոնե 50%-ն ապրեր այս գաղափարով ու, ամենակարևորը, գործեր, հիմա մենք չէինք ունենա այսպիսի աշխարհ». Արմինկա

17:16   17 մայիսի, 2021

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

Ինստագրամյն էջում հրապարակված կադրերն արվել են Կալիֆոռնիայում՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Երգչուհին սպիտակ վերնաշապիկ է կրում, որը համադրել է գունավոր շրջազգեստի հետ։ «Ես ինքս կպատմեմ իմ մեղքերը, և Դու թողություն կտաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտությանը: (Սաղմոս 31.5) Այսօրվա խորհուրդն է:



Եթե մարդկության գոնե 50%-ն ապրեր այս գաղափարով ու, ամենակարևորը, գործեր, հիմա մենք չէինք ունենա այսպիսի աշխարհ: Մենք ինքներս ենք արժանացրել մեզ այս ամենին: Երանի հասկանայինք ու ընդունեինք դա…»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կապույտ տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Արմինկան արձակել էր մազերը, նախընտրել էր բնական շպար։ Կերպարն ամբողջացրել էին ցածրակրունկները։ ԱՄՆ-ում բնակվող երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE