Նկարհանումների ժամանակ հոսպիտալացրել են Նիք Ջոնասին

18:17   17 մայիսի, 2021

«Jonas Brothers» խմբի հիմնադիր Նիք Ջոնասին հոսպիտալացրել են նկարահանման հրապարակում տեղի ունեցած միջադեպից հետո, հայտնում է TMZ-ն։

Ինսայդերը հայտնել է, որ 28-ամյա դերասանն ու երգիչը գտնվել է նկարահանման հրապարակում, երբ ինչ-որ բան է տեղի ունեցել։ Երաժիշտին շտապօգության մեքենայով շտապ տեղափոխել են մոտակա հիվանդանոց։

Ընդ որում, ըստ աղբյուրների տեղեկությունների՝ կիրակի երեկոյան Նիքը վերադարձել է տուն եւ ինչպես ծրագրված էր, երկուշաբթի երեկոյան կլինի «Ձայնը» նախագծում։

Նիք Ջոնասը 2018թ․-ին ձեռքի վնասվածք է ստացել Մեքսիկայում շոուից հետո մարզման ընթացքում։



© NEWS.am STYLE